«Ապավենը» 65 մլն. դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը՝ 65 միլիոն դրամ նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Բացի դրամական օգնությունից, «Ապավեն» ընկերությունը նաև անվճար հիմունքներով Արցախ է փոխադրում Հիմնադրամի մարդասիրական օգնությունը:

Ի դեպ, ընկերության համահիմնադիր և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: