ԱՄՆ-ն ընտրում է 45-րդ նախագահին

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ ավանդաբար, կեսգիշերին Նյու- Հեմփշիր նահանգի երեք բնակավայրերում բացվել են առաջին ընտրատեղամասերը: Այստեղ ընտրողների թիվը մի քանի տասնյակ է: Առաջինը քվեարկել են Դիսքվիլ-Նոթչ գյուղի 8 բնակիչներ: Ըստ նահանգի կանոնադրության՝ բնակավայրերը, որոնց բնակիչների ընդհանուր թիվը չի անցնում100-ից, իրավունք ունեն կեսգիշերին բացել ընտրատեղամասերը և փակել ընտրություններին գրանցված բոլոր քաղաքացիների քվեարկությունից հետո:

Reuters-ը դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի շանսերը գնահատում է 90%: Գործակալությունը հիմնվում է Ipsos սոցաիալական կազմակերպության հետ համատեղ անցկացված հարցումների վրա: Ըստ հետազոտության՝ վերջին շաբաթների ընթացքում Քլինթոնի հնարավորությունները չեն փոխվել: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե 6-7 նահանգների սպիտակ, գունավոր և իսպանալեզու բնակչությունը կտրուկ փոխի դիրքորոշումը և քվեարկի Թրամփի օգտին: Ըստ Reuters/Ipsos վերջին հարցման՝ Քլինթոնի օգտին քվեարկել պատրաստ է ընդհանուր բնակչության 45%-ը, Թրամփի օգտին՝ 42%-ը:

Թողնել պատասխան