Գերմանիան պատրաստ է քաղաքական ապաստան տալ Թուրքիայում հալածվողներին 

Գերմանիան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել թուրք այն բազմաթիվ ընդդիմադիր գործիչներին, ովքեր  Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո դիմել են Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային ծառայությանը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական «Deutsche welle» պարբերականը՝ մեջբերելով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար  Միխաել Ռոթի խոսքերը։

«Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած գործչի համար»,- Ասել է Ռոթը:

Նրա խոսքով, Գերմանիայի կառավարությունը իր զորակցությունն է հայտնում թուրք այլախոհներին։

«Deutsche welle»-ի տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում շարունակվում են  ընդիմադիր գործիչների ձերբակալությունները:  Նոյեմբերի 5-ին Ստամբուլի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ընդդիմադիր «Cumhurriyet» պարբերականի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուիին, այդ թվում մի շարք այլ լրատվականների  խմբագիրների ու  լրագրողների:

Բացի այդ,  անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել են  նաև ընդդիմադիր քրդամետ կուսակցության 12 պատգամավոր:  Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան