Շնորհակալություն Եվրամիություն․ Կվիրիկաշվիլի

Վրաստանին տրամադրված 45 միլիոն եվրո օգնության համար Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Եվրախորհրդի պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ գումարի տրամադրման պայմաններից մեկն այն է, որ Վրաստանը շարունակի կատարել ժողովրդավարական մեխանիզմների, օրենքի գերակայության, ինչպես նաև երկրում մարդու իրավունքները ապահովման հարցերի շուրջ ստանձնած պարտավորությունները:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տուսկին և Եվրամիության անդամ երկրներին՝ Վրաստանի զարգացմանը, երկրի կողմից ընտրված ուղղության ու ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար։ Դրա պարզ օրինակը այս 45 միլիոն եվրոն է: Վրաստանը կշարունակի իրականացնել հիշյալ բարեփոխումները, և այս գործընթացում անգնահատելի է արևմտյան գործընկերների նման աջակցությունը»,-ասված է կառավարության տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան