600 հազար լարի՝ «Եվրոպայի օրը» նշելու համար

Թբիլիսիում «Եվրոպայի օրը» նշելու համար Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 600 հազար լարի է հատկացրել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագիրը կառավարության վարչակազմը հրապարակել է ապրիլի 4-ին:

Հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ պայքարելու համար կառավարությունը նախատեսում է 500 հազար լարիի արշավ իրականացնել:

Միաժամանակ, ապրիլի 3-ին խորհրդարանի բյուրոն հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին, որը քաղաքացիական հատվածում կոչվում է հակաեվրոպական օրենք և համարվում է եվրաինտեգրման խոչընդոտ։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացավ անցյալ տարվա դեկտեմբերին՝ ինը վերապահումով։ Դրանցից առաջինը պայքարն է ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և ԵՄ-ի ու նրա արժեքների վերաբերյալ (օտարերկրյա) միջամտությունների դեմ։

Ի դեպ, այս տարի «Եվրոպայի օրը» նշվելու է մայիսի 11-ին: «Եվրոպայի օրը» նշելու համար Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հրավիրում է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոն: