Նախարարությունները չեն սպառել պետբյուջեով նախատեսված գումարը

Վրաստանի պետական բյուջեով նախարարություններին հատկացվող այս տարվա գումարն ամբողջովին չի սպառվել։ Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, հունվար-սեպտեմբեր ամիսներին նախատեսված 8,99 միլիարդ լարիից պետական հաստատությունները ծախսել են 8,272 միլիարդը:

Համեմատաբար մեծ գումար է խնայել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ առաջին 9 ամիսների համար հատկացված ավելի քան մլրդ լարիից օգտագործելով միայն 806 մլնը:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը 178 միլիոն լարիի փոխարեն սպառել է 120 մլնը, Պաշտպանության նախարարությունը 628 միլիոն լարիի փոխարեն 580 միլիոն լարի է ծախսել: Երկրի Առողջապահության նախարարությունը նախատեսված 2662 մլրդ լարիից օգտագործել է 2585 մլրդն: