Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 12

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, ուկրաինական պատերազմին զուգահեռ, Վրաստանի տնտեսական առաջընթացը կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքն է:

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, նախատեսվում է ձեռք բերել նոր փրկարարական ուղղաթիռ, որը կարժենա 50 մլն լարի։

Վրաստանի կրթության և գիտության նախարար (ԿԳՆ) Միխեիլ Չխենկելին բացել է Քութայիսիի միջազգային համալսարանում անցկացված վրացական համալսարանների կոնսորցիումի «Վրաց-գերմանական գիտական ​​կամուրջ»–ի 9-րդ համաժողովը։

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար (ՆԳՆ) Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանի ավելի քան 3 000 քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ սահմանափակվել է:

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով, վերջին շրջանում զգալիորեն աճել են օտարերկրյա քաղաքացիների միգրացիան Վրաստան և Վրաստանում ապաստանի հայցումը:

Վրաստանում մգացված ապակիներով մեքենա վարելու համար տուգանքը 10 անգամ ավելանում է:

2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Վրաստան է արտահանվել 1,7 մլրդ խորանարդ մետր գազ:

«Պրոգրես կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ներկայացուցիչները ակցիա-ներկայացում են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում՝ մետրոյի «Ռուսթավելի» և «Ազատության հրապարակ» կայարանների մոտ:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է ընտանեկան հանցագործությունների և կանանց սպանությունների վիճակագրությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ։

Վրացական պաշտոնական արժույթը՝ լարին, դեռևս կայուն է:

Եվ վերջում՝ Վրաստանում սեպտեմբերի 13-14-ին եղանակի վատթարացում է կանխատեսվում,