Վրաստանում եղանակային վատթարացում է կանխատեսվում

Վրաստանում սեպտեմբերի 13-14-ին եղանակի վատթարացում է կանխատեսվում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, սեպտեմբերի 13-ին արևմտյան Վրաստանում, իսկ 14-ին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Գործակալության փոխանցմամբ, առանձին վայրերում հնարավոր են կարկուտ և քամու ուժգնացում. ծովում սպասվում է 2-3 բալանոց ալեկոծություն: