500 լարի տուգանք՝ մգացված ապակիներով մեքենա վարելու համար

Վրաստանում մգացված ապակիներով մեքենա վարելու համար տուգանքը 10 անգամ ավելանում է. այս խնդրով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պատրաստած օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։

Փոփոխությամբ խստացվում է մգացված ապակիներով կամ սահմանափակ տեսունակությամբ տրանսպորտային միջոց վարելու պատասխանատվությունը՝ տուգանքը կկազմի 500 լարի, ներկայումս տուգանքը 50 լարի է։

Նույն օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում տուգանքը կկազմի 1000 լարի։ Ի դեպ, 3-րդ և ավելի անգամ նույն խախտումների դեպքում տուգանքը կրկին 1000 լարի կլինի: