Եվրամիության սահմաններին ստի դետեկտոր կկիրառվի

Եվրամիությունը պատրաստվում է հաջորդ տարվանից պետական սահմաններում անվտանգության նոր համակարգ կիրառել։

Խոսքը համակարգչային նոր ծրագրի մասին է, ինչը նշանակում է ԵՄ անդամ երկրներ մուտք գործողները կանցնեն ստի դետեկտորով։ Անիմացիոն կիբերսահմանապահը կստուգի հյուրերի անձնագրերը, մուտքի արտոնագրերը և մյուս փաստաթղթերը, հարցեր կուղղի նաև հյուրերին՝ պարզելու, թե արդյոք նրանք ստում են։

Ստի դետեկտորի կարիքը երկրորդ անգամ չի լինի, եթե անձը հաջող անցնի առաջինը, սակայն սուտ տեղեկատվության դեպքում ուղևորը սահմանային և մաքսային ստուգումների կենթարկվի։

Որոշվել է սահմանային վերահսկողության նոր համակարգը 2019-ից կիրառել Լիտվայի, Հունգարիայի և Հունաստանի սահմաններին։

Նախագիծը կոչվում է iBordedControl, որի նպատակը Եվրամիությունում սահմանային վերահսկման գործընթացի պարզեցումն ու արագացումն է: