Օմբուդսմենը բավարարել է NAEC-ից հավելյալ քննության պահանջը

Լուսանկարը՝ NAEC-ի

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին անօրինական է համարել դիմորդներից մեկին լրացուցիչ քննությանը չընդունելու մասին՝ գնահատման և քննության ազգային կենտրոնի (NAEC) որոշումը:

Այսօր՝ օգոստոսի 16-ին, օմբուդսմենը հանձնարարականով դիմել է NAEC-ին՝ խնդրելով անհապաղ նշանակել պատմության լրացուցիչ քննություն՝ ապահովելու դիմորդի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը.

«Գործի ուսումնասիրության արդյունքում Վրաստանի հանրային պաշտպանը պարզել է, որ դիմորդի պատմության լրացուցիչ թեստին ընդունելու հարցը քննարկելիս NAEC-ը խախտել է արդար վարչական վարույթի սկզբունքը»:

Հանրային պաշտպանը վարչական մարմնին հորդորում է հետագայում, իրավունքների սահմանափակման յուրաքանչյուր դեպք քննարկելիս, գործել օրենքի պահանջներին համապատասխան և պատշաճ կերպով տեղեկացնել այն անձանց, ում շահերը կարող են շոշափել որոշումը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ պարզ դարձավ, որ քննվողերից մեկը առողջական պատճառներով չէր կարողացել մասնակցել միասնական ազգային քննություններին: Վերջինս դիմել էր դատարան՝ NAEC-ից հավելյալ քննություն պահաջելու գործով: Չնայած դատարանի դրական որոշմանը, NAEC-ըմերժել էր դիմորդին: NAEC-ի որոշումից հետո հիշյալ դիմորդի ծնողը հացադուլ է սկսել։