ALDE-ի փոխնախագահը Վրաստանում ուսումնասիրում է Մուխթարլիի գործը

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով Վրաստան է այցելել Եվրոպայի ազդեցիկ կուսակցություններից մեկի` ALDE-ի (Alliance of Liberals and Democrats for Europe) փոխնախագահ Հենրիկ Մորտենսենը:

Նա երեկ` հունիսի 26-ին, ողջ օրվա ընթացքում տեղեկատվություն է հավաքել Մուխթարլիի գործի վերաբերյալ: Մորտենսենը հանդիպել է նաև Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչներին:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, ALDE-ի փոխնախագահին հանդիպելու համար Թբիլիսի է ժամանելու Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆատ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին:

Թողնել պատասխան