Մինչև վաղը անձնագրի համար դիմելու դեպքում քաղաքացին կվճարի մինչ այս գործող գինը

Վրաստանում մայիսի 1-ից սպասվում է անձնագրերի և ինքնությունը հաստատող քարտերի գնի թանկացում, սակայն վաղը ներառյալ դիմելու դեպքում քաղաքացին կվճարի մինչ այս գործող գինը` 100 լարի (մոտ 32 դոլար)։

Անձնագիր ստանալու համար այսուհետ Վրաստանում քաղաքացին կվճարի 150 լարի (մոտ 50 դոլար)` 10 աշխատանքային օրում ստանալու համար։

5 աշխատանքային օրում ստանալու համար 120 լարիի (մոտ 40 դոլար) փոխարեն անհրաժեշտ է վճարել 180 լարի (մոտ 60 դոլար), 3 աշխատանքային օրում ստանալու համար 150 լարիի (մոտ 50 դոլար) փոխարեն պետք է վճարել 230 լարի (մոտ 75 դոլար):

Նույն օրը ստանալու համար 200 լարիի (մոտ 65 դոլար) փոխարեն պետք է վճարել 350 լարի (մոտ 115 դոլար):

Ինքնությունը հաստատող (ID) քարտի համար մայիսի 1-ից հարկավոր է վճարել 60 լարի (մոտ 20 դոլար)՝ 10 աշխատանքային օրում ստանալու համար։ Նշենք, որ մինչ այս վերոնշյալ ժամկետում ինքնությունը հաստատող քարտ ստանալու վճարը կազմում էր 34 լարի (մոտ 11 դոլար), 5 աշխատանքային օրում ստանալու համար 40 լարիի (մոտ 13 դոլար) փոխարեն պետք է վճարել 84 լարի (մոտ 27 դոլար), 3 աշխատանքային օրում ստանալու համար 50 լարիի (մոտ 16 դոլար) փոխարեն պետք է վճարել 104 լարի (մոտ 34 դոլար):

Նույն օրում ստանալու համար 65 լարիի (մոտ 21 դոլար) փոխարեն պետք է վճարել 154 լարի (մոտ 51 դոլար):