ՌԴ Ուկրաինա ներխուժման ֆոնին Վրաստանին ռազմական աջակցությունը կարևոր է. Ստոլտենբերգ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին ռազմական աջակցության անհրաժեշտությունը։

«Սա ներառում է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական աջակցություն: Վրաստանը մեզ համար շատ արժեքավոր գործընկեր է, որը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ։

Մենք ուղիներ ենք փնտրում արևելյան Եվրոպայի մեր գործընկեր երկրներին աջակցելու համար», — ասել է Ստոլտենբերգը։