Իլիա Սուլամանիձեն դարձավ աշխարհի չեմպիոն

Վրացի ձյուդոիստ Իլիա Սուլամանիձեն դարձավ աշխարհի չեմպիոն 100 կգ քաշային կարգում։

Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում նա մրցեց ճապոնացի Դոտա Արայի հետ։

25-ամյա Սուլամանիձեն Վրաստանի առաջատար ձյուդոիստներից մեկն է։ 2024 թվականին մարզիկը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճեց արծաթե մեդալ։ 2021 թվականին նա Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։