Մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 45 լարիով և կկազմի 415 լարի, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր` հոկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք որոշում ենք կայացրել 70 տարեկանից փոքր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացնել 45 լարիով՝ օրենքով նախատեսված 20 լարիի փոխարեն։ Համապատասխանաբար, մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը, բացառությամբ բարձրլեռնային բնակավայրերում բնակվող կենսաթոշակառուների, հունվարի 1-ից կկազմի 415 լարի», — ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ 2027 թվականի բյուջեի նախնական նախագծի քննարկումն ավարտվել է այսօր։