145 զույգ կոշիկ․ Թբիլիսիում հարգել են Ուկրաինայում զոհված երեխաների հիշատակը

Լուսանկարը՝ «Նեթգազեթի» պարբերականի

Այսօր Թբիլիսիում կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները 145 զույգ մանկական կոշիկ են տեղադրել՝ ի հիշատակ Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այս կերպ համերաշխություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին և պատերազմի մեջ գտնվող երեխաներին։

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն՝ մարտի 30-ի առավոտվա դրությամբ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո զոհվել է 145 երեխա, վիրավորվել՝ 222-ը։

  • Կիևում վիրավորվել է 69 երեխա,
  • Խարկովում՝ 49,
  • Դոնեցկում՝ 54,
  • Չեռնիգովում՝ 39,
  • Միկոլաևում՝ 30,
  • Լուգանսկում՝ 28,
  • Զապորոժյեում՝ 22,
  • Խերսոնում՝ 25,
  • Սումում՝ 16,
  • Ժիտոմիրում՝ 15։

Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ այս տվյալները ճշգրիտ չեն, քանի որ ժամանակավորապես բռնազավթված տարածքների և ներկայիս պատերազմական գոտիների մշտական ​​ռմբակոծությունների պատճառով հնարավոր չէ որոշակի վայրեր ստուգել։