Ալիևը շնորհավորել է Զուրաբիշվիլիին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Ադրբեջանին և Վրաստանին կապում են բարեկամական և ջերմ հարևանության ավանդական հարաբերությունները: Հավատացած եմ, որ կշարունակենք ջանքեր գործադրել փոխվստահության և աջակցության վրա հիմնված ռազմավարական գործըկերությունն ուժեղացնելու, ինչպես նաև մյուս ոլորտներում մեր համագործակցության զարգացման ուղղությամբ»,- ասված է Ալիևի հայտարարությունում:

Ադրբեջանի ղեկավարը Վրաստանի նորընտիր նախագահին հաջողություններ է մաղթել  պատասխանատու պաշտոնում: