Քիմ Քարդաշյանը Թրամփի հետ հանդիպման համար վրաց դիզայների կոստյում է ընտրել

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տան պաշտոնական հանդիպմանը հայտնվել է Vetements բրենդի հագուստով, որի հիմնադիրն աշխարհահռչակ վրաց դիզայներ Դեմնա Գվասալիան է: 

ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Քարդաշյանի ընտրությունը կանգ է առել Vetements-ի մուգ զմրուխտե գույնի վրա, պայուսակը՝ Hermès Kelly մոդելի, մոտ 70 հազար դոլար արժողությամբ: 

Vetements-ը հիմնվել է Դեմնայի ու նրա եղբոր կողմից՝ 2014 թվականին ու հաշված ամիսների ընթացքում վերածվել նորաձևության աշխարհում ամենաքննարկվող ֆենոմենի:

Իր ելույթում Քիմը հորդորել է ԱՄՆ-ին աջակցել իրեն՝ օգնելու նրանց, ովքեր բանտերից դուրս գալուց հետո աշխատանքն են փնտրում, նաև օգնել՝  «մնալ ճիշտ ուղու վրա»:

Քարդաշյանը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը նախկին կալանավորներին թույլ կտա մասնակցել հարցազրույցների ու աշխատանք գտնել, ադապտացվել կյանքին՝ կալանավայրից հետո: