Ակցիա-ներկայացում՝ նվազագույն աշխատավարձի վերասահմանման համար

«Պրոգրես կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ներկայացուցիչները ակցիա-ներկայացում են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում՝ մետրոյի «Ռուսթավելի» և «Ազատության հրապարակ» կայարանների մոտ, հայտնում է RadioTavisupleba-ն:

Ակցիայի նպատակը նվազագույն աշխատավարձի վերասահմանումն է:

ՀԿ-ի ներկայացուցիչ Իրակլի Բուցինաշվիլիի խոսքով՝ նվազագույն աշխատավարձը սահմանվել է 1999 թվականին և, Վրաստանի օրենսդրության համաձայն, կազմում է 20 լարի։

Կազմակերպությունը ստորագրություններ է հավաքում օրենսդրական նախաձեռնություն խորհրդարան ներկայացնելու համար։

«Պրոգրես կենտրոնը» ՀԿ է, որը հիմնադրվել է 2017 թվականին. ՀԿ-ն ներկայացնում է երկրի զարգացման նոր գաղափարներ և մոտեցումներ։ Կենտրոնն ակտիվորեն աշխատում է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ կրթական քաղաքականությունը, սոցիալական հիմնախնդիրները, գենդերային ու կանանց իրավունքները և բազմաթիվ այլ ուղղություններ։