Տատո Գրիգալաշվիլին աշխարհի քառակի չեմպիոն է․ ոսկե մեդալ Բաքվից

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Տատո Գրիգալաշվիլին (81 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ 26-ամյա վրացի մարզիկը եզրափակիչում լրացուցիչ ժամանակում հաղթել է Զելիմ Ցկաևին։

Հատկանշական է, որ Գրիգալաշվիլին աշխարհի առաջնության եզրափակիչում գոտեմարտել է անընդմեջ վեցերորդ անգամ և չեմպիոնի տիտղոսը նվաճել չորրորդ անգամ (2022, 2023, 2024, 2026 թթ․)։

Ընթացիկ աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականի հաշվին կա երեք մեդալ․ աշխարհի չեմպիոն է դարձել Տատո Գրիգալաշվիլին (81 կգ), Էթեր Լիպարտելիանին (57 կգ) նվաճել է արծաթե, իսկ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ)՝ բրոնզե մեդալ։