Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը նոր ղեկավար ունի։
Նշված պաշտոնում մշակույթի նախարար Մաիա Բիթաձեն Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ծառայությունների ղեկավարներին է ներկայացրել Զազա Կվիցիանիին։
«Զազա Կվիցիանին հանրային ծառայությունում բարձր պաշտոններում աշխատելու բազմամյա փորձ ունի։ Մինչ գործակալության գլխավոր տնօրեն նշանակվելը նա զբաղեցնում էր տարածքային զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը։
Մաիա Բիթաձեն խոսել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գործակալության կարևոր դերի, առկա մարտահրավերների և ապագա առաջնահերթությունների մասին։ Նախարարը ուշադրություն է հրավիրել գործակալության գործունեության արդյունավետության բարձրացման, պրոֆեսիոնալ թիմի ուժեղացման և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ նախանշված խնդիրների իրականացման կարևորության վրա։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործակալության աշխատակիցներին և նախկին ղեկավարին, իսկ Զազա Կվիցիանիին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր գործունեություն մաղթել։
Գործակալությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Միխեիլ Կիկնաձեն և տեղակալ Թամար Շարաշիձեն», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։