Աջարիայի բարձրագույն ընտրական կոմիտեն ամփոփել է ընտրությունների արդյունքները

Աջարիայի բարձրագույն ընտրական կոմիտեի անդամները հրապարակել են ինքնավարության Բարձրագույն խորհրդի ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ: Բարձարագույն խորհրդի 21 մանդատից 14-ը ստացել է «Վրացկան երազանք» կուսակցությունը, 5-ը՝ «Միացյալ ազգային շարժումը», մեկական մանդատ են ստացել «Հայրենասերների դաշինք» և «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» կուսակցությունները:

Բարձրագույն խորհրդի հանձնաժողովի տվյալներով, հոկտեմբերի 8-ի ընտրություններին է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող 308.506-ից՝ 163 հազար 419-ը : Ինչ վերաբերվում է երկրորդ փուլին, հնտրական կոմիտեի տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների 37%-ը՝ շուրջ 114 հազար ընտրող: Երկրորդ փուլը անց է կացվել Աջարիայի բոլոր 6 մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ բոլոր դեպքերում հաղթող են ճանաչվել «Վրացական երազանքի» կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները:

Թողնել պատասխան