Հայտնի են ԵՎՐՈ-2020-ի Վրաստանի և Հայաստանի խմբերը

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Վրաստանի ազգային հավաքականը D խմբում ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի համար կպայքարի Շվեյացարիայի, Դանիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հետ:

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտայնի հավաքականների հետ:

Որակավորման փուլում ԵՎՐՈ 2020-ի համար կհայտնվեն 20 մասնակիցներ, մնացած 4 տեղերը կլրացնեն ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի դիվիզիոնների հաղթողները: Նախընտրական փուլը կանցկացվի 10 տուրով։ Այն կմեկնարկի 2019 թվականի մարտի 21-ին և կավարտվի 2019 թվականի նոյեմբերի 19-ին: