Ակցիաները ոչ միայն չեն դադարի, այլ ավելի բազմամարդ կդառնան. Սաակաշվիլի

«Բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարի, այլ կընդլայնվեն, ավելի բազմամարդ կդառնան և մենք դեկտեմբերի 16-ին կանցկացնենք որոշիչ ակցիան»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլին աջակիցներին կոչ է արել մինիակցիա և մինիքարոզչություն կազմակերպել:

«Ամեն ինչ կստացվի: Բոլորին կոչ եմ անում զանգել ընկերներին, բարեկամներին, որպեսզի բոլորը կազմակերպեն իրենց մինիակցիան և մենք դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ: Դեկտեմբերի 16-ը մեծ օր է լինելու Վրաստանի նորագույն պատմության մեջ, եթե լավ աշխատենք և բոլորս աշխատենք»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ թույլ չեն տալու դեկտեմբերի 16-ին կայանա Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, ինչպես 2003 թվականին թույլ չտվեցին Էդուարդ Շևարդնաձեն մեկնարկեր խորհրդարանի աշխատանքը: