«Ավելի լավ էր` Քիմ Քրդաշյանին բերեիք». Թամազ Մեճիաուրի

Եթե կառավարության ճիշտ մենեջմենթ ունենայինք, Ջենիֆեր Լոպեսին կամ Քիմ Քարդաշյանին կբերեինք Վրաստան: 

Այս մասին Վրաստանի խորհրդարանի անդամ Թամազ Մեճիաուրին հայտարարել է մայիսի 30-ին ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Պատգամավորի կարծիքով` Վրաստանի կառավարությունը խնդիր էր դրել երգիչ Ռոբբի Վիլիամսի համերգը հնարավորինս ժողովրդական դարձնել: Հիշեցնենք, որ համերգը կազմակերպվել էր Վրաստանի մշակույթի նախարարության «Check in Georgia» ծրագրի շրջանակներում:

Պատգամավորի խոսքով` այս կերպ իշխող «Վրացական երազանք»-ը կարող է ընդամենը մի քանի սեռական փոքրամասնության` «ԼՀԲԹ» համայնքի ներկայացուցչի ձայն ստանա, սակայն կորցնելու է բազմաթիվ այլ ձայները: Մեճիաուրին ավելացրել է նաեւ, որ այսպիսի էժանագին շոուներ կազմակերպելու համար չարժեր միլիոններ ծախսել:

Հիշեցնենք նաև, որ երգիչ Ռոբբի Վիլիամսի համերգը տեղի ունեցավ Թբիլիսիում` մայիսի 27-ին: Երգիչը վրացերենով է ողջունել ավելի քան 35 հազար ունկնդիրներին` Վրաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք պետություններից: Վիլիամսը ներկայացրել է աննախադեպ շոու ծրագիր, կատարել` աշխարհահռչակ հիթեր: Համերգի վերջում, երգիչն ասել է, որ վրաց հանդիսատեսը ջերմ է և մեծահոգի. «Սա հսկայական փորձ էր, որ միշտ իմ հիշողության մեջ կմնա, ես երջանիկ եմ և անհամբերությամբ կսպասեմ ևս մեկ հանդիպման: Սա շատ ջերմ վայր է, մարդիկ են ջերմ, կլիման, նաև պաշտում եմ վրացական խոհանոցը», – ասել է Վիլիամսը:

Թողնել պատասխան