«Բուրճուլաձեի նախաձեռնությունը լուրջ չէ». Քանթարիա

«Կարծում եմ, որ Պաատա Բուրճուլաձեի հիմնական մրցակիցը Կախի Կավսաձեն է, ով պատրաստվում է հիմնել  «Ինչ է լինելու մեր վերջը» անունով կուսակցություն»:

Այս մասին Վրաստանի խորհրդարանի անդամ Նուկրի Քանթարիան է ասել` գնահատելով հանրահայտ օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի գործունեությունը: Ինչպես նշել է Քանթարիան, Պաատա Բուրճուլաձեի քաղաքական նախաձեռնությունը լուրջ չէ: Նրա համոզմամբ`  ավելի շատ կողմնակիցներ է ունենալու Կախի Կավսաձեն:

«Եթե Բուրճուլաձեն կարծում է, թե վարչապետ լինելը հեշտ գործ է, ավելի լավ կլիներ օրինակ քաղաքապետի ընտրություններին մասնակցեր եւ այդ կերպ բոլորին ապացուցեր, որ կարող է քաղաք կամ թաղամաս ղեկավարել: Եթե քաղաքականություն էր ուզում մտնել, Վրաստանում դրա համար շատ հնարավորություններ են եղել` 2007, 2008, ինչու ոչ նաեւ 2012 թվականին: Այսուհանդերձ կարծում եմ, նա որոշ լոբբիստներ ունի ԱՄՆ-ում եւ Օդեսայում»,— հայտարարել է Ալեքսանդրե Քանթարիան:

Թողնել պատասխան