Ազգային փոքրամասնությունների համար covid-19-ի հետ կապված նոր ծրագիր կիրականացվի

Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ մեկնարկել է covid-19-ի հետ կապված ազգային փոքրամասնությունների իրազեկման հերթական արշավը:

Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից բաղկացած կարևոր տեղեկատվական արշավ, որոնք են՝

  • դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկներ,
  • հատուկ վերապատրաստված երիտասարդ կամավորների խումբը առցանց տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ,
  • կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվել երկլեզու օպերատորներ: