Վրաստանի Էներգաօմբուդսմենը տեղեկատվական արշավ է սկսել

1983  թվականից մարտի 15 –ին նշվում  է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս կապակցությամբ Վրաստանի էնեգետիկայի հարցերով օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները հավաքվել էին Բուկիայի այգում, որտեղ քաղաքացիներին տեղեկացնում էին սպառողական իրավունքների, էներգետիկայի ոլորտում առկա սպառողական խնդիրների մասին, առաջարկում իրենց ծառայությունները:

00175-0-00-03-819Վրաստանի Էներգաօմբուդսմենի գրասենյակը այս շաբաթը հայտարարել է պառողների իրավունքների պաշտպանության շաբաթ: Գրասենյակի փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում նախատեսված են տեղեկատվական միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի տարբեր շրջաններում:

Էներգետիկայի ոլորտում Վրատանի մարդու իրավունքների պաշտպան Սալոմե Վարդիաշվիլին ավելի մանրամասն պատմեց միջոցառման նպատակների մասին:

00170-0-01-22-775«Արդեն 3 տարի է, որ մասնակցում ենք այս նախաձեռնությանը։ Այս օրը մենք դուրս ենք գալիս գրասենյակից,  հանդիպում անցկացնում քաղաքացիների հետ, ծանոթացնում նրանց սեփական իրավունքների մասին, բացատրում, թե որ դեպքում ինչպես պետք է վարվել: Մենք վստահ ենք, որ նպաստում ենք նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»:

Վարդիաշվիլին նշեց, որ էներգաօմբուդսմենի գրասենյակ առավել հաճախ մարդիկ դիմում են էներգիա մատակարարող կազմակերպությունների կողմից գումարի անհիմն հաշվեգրման, ոլորտի  աշխատակիցների ոչ պատշաճ ծառայության մասին բողոքներով:

Թողնել պատասխան