Miha hamodiii. «Վրացական երազանքը» ծաղրում է Սաակաշվիլուն

Վրաստանի իշխող  «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել  է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այսօր հրապարակած տեսանյութն ու  կից մեկնաբանությամբ գրել՝ «Miha hamodiii»:

Նշենք, որ «Miha hamodiii» արտահայտությունը նախկին նախագահի հետ կապված ամենահայտնի խոսքերից է, որոնք նրա կողմնակիցները գրում են սոցիալական ցանցերում: «Miha hamodiii»-ն լատինատառ գրված վրացերեն «Միշա չամոդի» խոսքն է, որը նշանակում է «Միշա արի»:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր տեսանյութ է հրապարակել,  որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին:

Տեսանյութում Սաակաշվիլին իր կիսատ թողած գործերի և սխալների համար վրաց ժողովրդից ներողություն է խնդրում և նշում որ վերադառնում է: 

Ես վերադառնում եմ. Սաակաշվիլի