200 լարիի օգնություն ստանալու համար 810 հազար երեխա է գրանցվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ 200 լարի օգնություն ստանալու համար 810 հազար երեխա է գրանցվել: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով՝ սա կազմում է շուրջ 482 հազար ընտանիք: Վարչապետը նաև հավելել է, որ ծնողները իրենց երեխաներին գրանցել կկարողանան մինչև դեկտմեբերի 1-ը, իսկ օգնության փոխանցումը կսկսվի սեպտմբերի 1-ից:

200 լարիի օգնություն ստանալու համար հնարավոր է գրանցվել http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ:

Ինչպես գրանցվել.

200 լարի միանվագ օգնություն. գրանցման ուղեցույց