Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 25

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել և Վրաստանում նշանակել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տեղեկություն է տարածել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի ձերբակալության մասին։

2022-2023 ուսումնական տարում ուկրաինացի աշակերտները կրկին հնարավորություն կունենան ուսումը շարունակելու Վրաստանում։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը:

ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ երկրներ, դրանց թվում՝ Վրաստանը, դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։

Վրաստանում գործող 20 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել, որում ասվում է՝ տեղական ՀԿ-ների դեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ագրեսիվ արշավը հասել է տագնապալի մակարդակի:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին  շնորհակալություն է հայտնում Վրաստանի հարևան երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, Բորջոմիի հրդեհը հանգցնելու համար նրանց առաջարկած աջակցության համար։

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ Թոռնիկե Շենգելիան բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։

Թբիլիսիի Գլդանիի թաղամասի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանի և առևտրի կենտրոնների միջև ընկած հատվածը վերանորոգվում է. տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Վրացական լարին տևական ժամանակ արժևորումից հետո սկսել է արժեզրկվել և՛ դոլարի, և՛ եվրոյի նկատմամբ:

PMC հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի հուլիսին Վրաստանում 9600 (մոտ 3400 դոլար) լարիից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների թիվը աճել է 28,6 տոկոսով։

Եվ վերջում՝ Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։