Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին չեն կարող հուսադրող կանխատեսումներ անել. Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Բորջոմիում ևս անձրև չի սպասվում։

Պետության ողջ տարածքում կպահպանվեն քամին ու օդի բարձր ջերմաստիճանը։ Մինչև օգոստոսի 28-ը եղանակի կտրուկ փոփոխություն չի սպասվում։