Ուսուփաշվիլին թերահավատ է գործող խորհրդարանի արդյունավետության հարցում

Վրաստանի նախորդ գումարման խորհրդարանում հաշվետվությունների ներկայացումը շատ հաճախ խափանվում էր ընդդիմադիրների սկանդալների պատճառով։ Այսպիսի եզրահանգման է եկել նախկին գումարման խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին։ «Յուրաքանչյուր հաշվետվության նախաշեմին բոլորն արդեն ենթադրում էին, թե ինչ է տեղի ունենալու» ,-ասել է Ուսուփաշվիլին՝ մեկնաբանելով «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ խորհրդարանի գործունեության մասին նախաձեռնող խմբի հեղինակած  զեկույցին։

Ուսուփաշվիլին հույս  ունի, որ ներկա գումարման խորհրդարանը կաշխատի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել, սակայն միևնույն ժամանակ տարակուսանք է հայտնել։

«Խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու պատճառով իշխող ուժը չի կարող ապահովել օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետությունը»,-ասել է Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին։

Թողնել պատասխան