Այսօրվանից Վրաստանում եղանակը կբարելավվի

Այսօրվանից Վրաստանում եղանակը կբարելավվի: Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունից:

Արևմտյան Վրաստանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է ամպերի կուտակում, սակայն հիմնականում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: Կփչի արևելյան քամի 10-15 մ/վրկ արագությամբ: Ցածրադիր գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կկազմի +3, +8, ցերեկը +13, +18 աստիճան, բարձրադիր գոտիներում գիշերը -1, +4, ցերեկը՝ +9, +14 աստիճան:

Առանց տեղումների եղանակ է սպասվում նաև արևելյան Վրաստանում: Քամին կփչի արևելքից 8-13 մ/վրկ արագությամբ: Ցածրադիր գոտիներում գիշերն օդի ջերմաստիճանը կկազմի +0, +5, ցերեկը +8, +13 աստիճան, բարձրադիր գոտիներում գիշերը -4, +1, ցերեկը՝ +7, +12 աստիճան:

Թբիլիսիում գիշերը սպասվում է +3, ցերեկը՝ +12 աստիճան տաքություն: Կփչի թույլ քամի: