Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները ԵՄ ազատ մուտք կունենան վրացական անձնագրերով

Ինչպես հաղորդում է Civil.ge պարբերականը Աբխազիան և Հյուսիսային Օսիայի բնակիչները միայն այն դեպքում կարող են օգտվել Եվրամիության հետ ազատ վիզայի ռեժիմից, եթե ստանան Վրաստանի քաղաքացիություն: Նման հայտարարություն է արել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Ըստ նախարարի` պետությունը ջանքեր կներդնի այս շրջանների բնակիչներին քաղաքացիություն տրամադրելու ուղղությամբ, այդ թվում վարչական սահմանին համապատասխան գրասենյակներ բացելով: Ցիխելաշվիլիի համաձայն, իրավական գործընթացները պետք է իրականացվեն նկատի ունենալով վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանի ստանձնած պարտավորությունները:

Թողնել պատասխան