Խորհրդարանը կորոշի «Գազպրոմի» հարցով քաղաքական բանավեճերի անցկացման օրը

Վրաստանի խորհրդարանում  փետրվարի 10-ին  կքննարկվի  «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի շուրջ  քաղաքական բանավեճեր կազմակերպելու հարցը: Խորհրդարանական փոքրամասնության նախաձեռնությամբ կընտրվի նաև  բանավեճերի կազմակերպման օրը:

Հիշեցնենք՝ «Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրելուց  հետո, ընդդիմությունը  խորհրդարան էր հրավիրել  Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, վերջինս սակայն չէր ներկայացել, որից հետո խորհրդարանական փոքրամասնությունը  օրենսդիրի  պլենար նիստին պահանջել էր նշված թեմայով քաղաքական քննարկումներ անցկացնել:

Նիստի ընթացքում կորոշվի՝ կիրականացվի արդյոք այդ նախաձեռնությունը թե ոչ:

Տեղեկացնումէ «Interpressnews.ge» -ն:

Թողնել պատասխան