Թբիլիսին հյուրընկալել է միջազգային լրագրողների, լուսանկարիչների և բլոգերների

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալել է աշխարհի առաջատար լրատվամիջոցների 19 լրագրողների, բլոգերների և լուսանկարիչների: Վրաստանի մայրաքաղաք են ժամանել Forbes, Vogue և այլ հռչակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջազգային ազդեցիկ լրատվականների ներկայացուցիչներն արդեն այցելել են Թբիլիսիի զբոսաշրջային վայրեր, լուսանկարել մայրաքաղաքի տեսարժան վայրերը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները Վրաստանի զբոսաշրջային ուղղության մասին հոդվածներ և ֆոտոկոլաժներ կպատրաստեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Արգենտինայի, Ճապոնիայի, Չինաստանի տպագիր և առցանց հրատարակությունների համար։

«Ես առաջին անգամ չեմ Վրաստանում, հավանաբար հինգերորդ անգամ եմ ձեր երկրում։ Մենք արդեն ուսումնասիրել ենք մայրաքաղաքը, որն առանձնանում է իր ուրույն մշակույթով, ճարտարապետությամբ և խոհանոցով։ Ինձ շատ է դուր գալիս «Քարթլիս դեդա» արձանը, ով թշնամուն սրով է դիմավորում, հյուրին՝ գինով», — ասել է բլոգեր Դիանա Պերնետը։

Vogue ամսագրի լրագրող Ռիկարդո Տերզոն իր հերթին մեկնաբանելով թբիլիսյան շրջագայությունը՝ նշել է․ «Թբիլիսին խառնուրդ է, հնության ու արդիականության համադրություն»։