Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայտարարությունը «Ռուսթավի 2»-ի առնչությամբ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության և լրագրողների վրա հարձակման դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ դատապարտելով տեղի ունեցածն ու կոչ անելով հետաքննել միջադեպը և ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի առջև «Վրացիների քայլերթի» անդամները հանրահավաք էին անցկացրել և խափանել էին  «Ռուսթավի -2»-ի լրագրողի և իրավաբանի տեղաշարժը՝ նշելով, որ լրագրող Գիորգի Գաբունիան վիրավորել է իրենց կրոնը և պետք է ներողություն խնդրի։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է արել սեփական իրավունքները պաշտպանել օրենքով, այլ ոչ թե ուժի գործադրմամբ։

«ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ցուցարարների գործողությունները ներառում են հետևյալ հանցագործությունները.

Հարկադրանք — բողոքի ակցիայի մասնակիցները ստիպում են լրագրողին իրականացնել որոշակի գործողություն՝ ներողություն խնդրել անցած հաղորդման համար, ինչը նրա իրավունքն է։

Ազատության անօրինական սահմանափակում – տարածված տեղեկատվության համաձայն՝ կես ժամ տևողությամբ սահմանափակվել է «Ռուսթավի -2»-ի հաղորդավարի և իրավաբանի տեղաշարժվելու իրավունքը՝ նրանց կամքին հակառակ ։

Բռնություն – ուժի կիրառումը հանրահավաքի մասնակիցների կողմից՝ հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ ֆիզիկական ցավ է պատճառել։

Նյութական վնաս — հանրահավաքի մասնակիցների կողմից ավտոմեքենայի վրա հարձակվելու հետևանքով կարող են հայտնաբերվել նշված հանցագործության նշանները նույնպես։

Լրագրողի մասնագիտական աշխատանքի անօրինական խափանում – շատ կարևոր է, որ հետաքննությունը հաստատի, թե արդյո՞ք լրագրողների հանդեպ ուժի կիրառումը լրատվության տարածման խափանման համար չէր արվում», —  ասված է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայտարարությունում։

Նյութի աղբյուր՝ Netgazeti.ge

Թողնել պատասխան