Այսօր կկայանա Սաակաշվիլիի պատժի հետաձգման խնդրով հերթական դատական ​​նիստը

Այսօր՝ հունվարի 9-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում կընթանա Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգման խնդրով հերթական դատական ​​նիստը:

Ըստ առկա տեղեկությունների՝ նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին։ Սաակաշվիլիի փաստաբանների խոսքով, երրորդ նախագահը չի կարողանա նույնիսկ հեռակա կարգով ներկա գտնվել այդ գործընթացին՝ առողջական ծանր վիճակի պատճառով։

Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հունվարի 5-ին ասել էր, որ երրորդ նախագահը կորցրել է գիտակցությունը, և բժիշկները դժվարությամբ են նրան գիտակցության բերել։

Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով պատիժը հետաձգելու հարցով դատարանն արդեն որպես վկա հարցաքննել է ամերիկացի թունաբանին, «Վիվամեդ» կլինիկայի նյարդաբանին և ամերիկացի հոգեբույժին։