Վրաստանին աջակցող Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ թերահավատ են դարձել. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, որոնք ժամանակին ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն Վրաստանի անդամակցության ամենաջերմ ջատագովն էին, այսօր թերահավատ են դարձել միայն այն պատճառով, որ Վրաստանում նրանց քաղաքական գործընկեր ուժն իշխանություն չէ` ընդդիմադիր է:

Ըստ խորհրդարանի նախագահի՝ այսօր այլևս չկան փաստարկներ, թե ինչու Վրաստանը չպետք է մտնի ՆԱՏՕ: Այս համատեքստում նա քննադատել է Էստոնիայի վարչապետին, որը RadioTavisupleba-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի հավատում ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

«Պատմական այս խաչմերուկում Վրաստանի բաժանումը ՆԱՏՕ-ից, զուտ քաղաքական տարբեր ճաշակների պատճառով, այնպիսի սխալ է, որ ապագան մեզ չի ների։ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է վեր լինի կուսակցական քաղաքականությունից»,- ասել է Պապուաշվիլին։