Ծովափնյա փրկարարներն օգոստոսին 170 քաղաքացու են փրկել

Օգոստոս ամսվա ընթացքում Սև ծովի ափում գործող փրկարարները փրկել են 170 քաղաքացու՝ ադ թվում 4 անչափահասի կյանք: Արտակարգ դրությունների կառավարման ծառայության տեղեկության համաձայն՝ այստեղից 23 մարդու փրկել են 4 բալանոց փոթորիկի ընթացքում:

Միաժամանակ, փրկարարները ծովափում գտել են 38 կորած երեխայի:

«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում ենթարկվել փրկարարների պահանջներին: Մի մտեք ջուրը փոթորկի ժամանակ, ոչ սթափ վիճակում: Երեխաներին անուշադրության մի մատնեք»,- նշված է ծառայության տարածած հայտարարության մեջ: