Վրաստանի նախագահը և վարչապետը շնորհավորում են Եվրահանձնաժողովի նոր նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել են գերմանացի քաղաքական գործիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ուրսուլա ֆոն դեր Լյայեին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաստանը Ձեր մեջ Եվրոպա է տեսնում, որը բոլորիս է անհրաժեշտ: Անհամբեր սպասում եմ առաջիկայում մեր աշխատանքային հարաբերություններին», —  Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր գրառման մեջ ընդգծել է այն փաստը, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահն է:

«Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն ԵՄ-ի և Վրաստանի կապերի ամրապնդման և մեր հարաբերություններում մեծ նպատակների հասնելու համար», — գրում է Մամուկա Բախտաձեն:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի պատգամավորների 383 ձայնով եվրոպական դաշինքի առաջնորդի պաշտոնը վստահվել է 2013-ից Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Նրա ղեկավարմանը դեմ է եղել 327 պատգամավոր, ձեռնպահ՝ 22-ը: