One Caucasus-ը կանցկացվի օգոստոսի 22-25-ին

Կովկասի մշակույթները միավորող One Caucasus փառատոնն այս տարի կանցկացվի Մառնեուլիի շրջանում գտնվող Ծերաքվի գյուղում՝ օգոստոսի 22-25-ը:

Ըստ փառատոնի կազմակերպիչների, միջոցառման նպատակն է ստեղծել ընդհանուր մշակութային երկխոսություն, խաղաղ գոյակցություն և ազատ տարածություն էթնիկ և կրոնական փոքրամասնությունների միջև՝ միավորելով տարբեր մասնագիտությունների և կարծիքների մարդկանց:

Ինչպես դեռ անցած տարի «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել էր փառատոնի կազմակերպիչներից Վիտեկ Հեբանովսկին՝ փառատոնի ընթացքը դրականապես է ազդում նաև տեղի բնակչության վրա, նրանք առավելագույնս ներգրավված են լինում գործընթացին, իսկ փառատոնից հետո նրանց հիշատակ են մնում դրա շրջանակներում կառուցված, օրինակ, բեմը, կամ կինոթատրոնը, որից կարող են օգտվել ցանկացած ժամանակ: