Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու առեւտրականների միջեւ

Վրաստանի Դատախազության հարակից տարածքում բախումներ են տեղի ունեցել  ոստիկանների ու «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի հրդեհից տուժած առևտրականների միջեւ։Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները երկրորդ անգամ են փորձ արել տարածքում վրաններ տեղադրել:

Բախումների ընթացքում մասնակիցներից մեկի վիճակը վատացել է,  շտապ օգնություն են կանչել:

Ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ դատախազության հարակից տարածքում:  Նրանք պահանջում են պաշտոնից ազատել գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին, ավարտել «Մանկական աշխարհ»-ում բռնկված  հրդեհի գործով հետաքննությունը։

Հիշեցնենք՝  Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում հունվարի 29-ի լույս 30-ին բռնկված հրդեհը ոչնչացրել է բազմաթիվ աշխատակիցների տաղավարներն ու իրերը։

Թողնել պատասխան