100 մլն դոլար՝ Վրաստանի ձեռնարկատիրությունների զարգացման համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (EBRD) ու Եվրամիությունը ֆինանսապես կաջակցեն Վրաստանում միջին և փոքր ձեռնարկատիրությունների զարգացմանը:

Մայիսի 2-ին EBRD-ը  հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որը պարտքով տվել է վրաստանյան TBC բանկին: Գումարը պետք է վերաբաշխվի ու ծախսվի 3 ուղղությամբ: Եվրոպական ստանդարտներին համապատասխանելու համար կծախսվի 60 մլն դոլարին համարժեք լարի։ Մասնավոր հատվածին և կին գործարարներին աջակցելու համար նախատեսված ծախսերը կկազմեն 20-ական մլն լարի։

Տեղեկացնում է «Agenda.ge»-ն:

Թողնել պատասխան