Վրաց ընդդիմադիրները գազի սակագնի բարձրացում են նախատեսում

Վրաստանի ընդդիմությունը կանխատեսում է, որ իշխանությունները ամռան ընթացքում կբարձրացնեն բնական գազի սակագինը:

Նրանց խոսքով՝ բնական գազի թանկացման արդյունքում կբարձրանան նաև այլ ապրանքների գները, ինչը միանշանակ բացասաբար կանրադառնա բնակչության սոցիալական վիճակի վրա:

««Վրացական երազանքը» խոստանում էր 50%-ով նվազեցնել ապրանքների սակագները, սակայն փոխարենն ամռանը ծրագրում է էլ ավելի թանկացնել: Այս ամենի հետևանքով բնակչության կենսամակարդակը էլ ավելի կվատթարանա»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Զուրաբ Մելիքիշվիլին:

Ընդդիմությունը քննադատում է կառավարության տնտեսական քաղաքականությունը: Նրանք պնդում են, որ լարիի արժեզրկումը ազդում է գների բարձրացման վրա:

Թողնել պատասխան