Կորոնավիրուսի հունիսի 20-ի տվյալները

Հունիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 358 881 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 18 737 թեստավորում, որից 9 329-ը հակամարմինների արագ թեստով, 9 408-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 911 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 344 748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5 160:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.78 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.46%, վերջին 7 օրվանը՝ 2.66%: