Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է:

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» հաղորդագրությունում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։