Վրաստանում պատվաստման կաբինետների ավելացում է նախատեսվում

Այս շաբաթ Վրաստանում կարող են բացվել մինչև 40 լրացուցիչ պատվաստման կաբինետներ, ինչը ըստ մասնագետների` հնարավորություն կտա մայիսին պատվաստել շուրջ 55,000 մարդու:

Ըստ ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի, պատվաստումների գործընթացը կարևոր է համաճարակի դեմ պայքարի փուլում, ուստի նա բնակչությանը կոչ է անում պատվաստվել:

Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում կա  պատվաստանյութերի բավական քանակ` բնակչության պահանջարկը բավարարելու համար, իսկ կաբինետների ավելացումն ավելի մեծ երաշխիք է, որ երկիրը շուտով կկարողանա հաղթահարել համաճարակը: